|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Դելիմիտացիան այս պահին որոշակի խնդիրներ կարող է ստեղծել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում։ Կարծում եմ՝ այն շտապողականությունը, որ Ադրբեջանը ցուցաբերում է հիմա, կապված է Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերականգնման վրա ազդեցություն ունենալու հետ․ պատասխանելով հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Արցախի կարգավիճակի վրա, եւ արդյո՞ք եթե իշխանությանը հաջողվի դա իրագործել մինչեւ ընտրությունները, մենք անդառնալի փաստերի առաջ չե՞նք կանգնի, «Հայաստան» դաշինքի ասուլիսի ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ընդհանրապես, կարծում եմ՝ դելիմիտացիայից չպետք է այդքան վախենալ, ուղղակի այս պահին դա պրոբլեմային հարց է»,- նշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։