|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանն ամփոփել է ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին հատվածը:
«Մրցաշրջանի առաջին հատվածն ավարտում ենք առաջին տեղում: Հիմա հանգիստը կրկնակի անգամ ավելի հաճելի կլինի: Անչափ շնորհակալ եմ թիմակիցներիս և, իհարկե, մեր երկրպագուներին»,-սոցցանցերի իր էջերում գրել է Սպերցյանը:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության առաջին 18 տուրերից հետո «Կրասնոդար»-ը 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 39 միավորով երկրորդ տեղում Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ն է: Ռուսական Պրեմիեր լիգայի երկրորդ հատվածը կվերսկսվի 2026 թվականի փետրվարին: