|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատական նիստի մի հատվածը դռնփակ անցկացնելու մասին միջնորդություն ներկայացրեց: Միջնորդությունը ևս քննվելու է դռնփակ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրանքի վիճարկման վերջում հայտարարեց. «Ես խնդրել եմ մի դրվագ, որը կցանկանամ և պարտավոր եմ ասել ուղղակի փակ դռների ետևում: Կխնդրեմ միայն սրա հետ կապված Արցախի երկու նախագահները մնան»:
Դատավոր Դավիթ Գրիգորյանն արձագանքեց, որ հնարավոր չէ Արցախի նախագահների ներկայությունն ապահովելը. «Նախ դատարանը պետք է քննարկի այդ հարցը՝ պետք է դռնփակ լինի, թե ոչ: Եվ եթե Դուք միջնորդեք, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ կան, միջնորդությունը բավարարելուց հետո, եթե դռնփակ եղավ, այլ անձ, բացի կողմերից, իրավունք չունի ներկա գտնվել դատական նիստին»:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի նիստի մեկ հատվածն անցկացվի դռնփակ, որովհետև մեղադրանքի մի հատվածի վերաբերյալ տեսակետ արտահայտելու և հիմնավոր կասկած վիճարկելու համար պետք է հրապարակել այնպիսի տվյալներ, որոնք հնարավոր է, որ պետական գաղտնիքին առնչություն ունենան։ Միջնորդությունը ներկայացնելուց հետո լրագրողները, Արցախի ներկա և նախկին նախագահներն ու դահլիճում գտնվող մարդիկ դուրս եկան նիստերի դահլիճից: