|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրել է․
«ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար Արտավազդ Մարգարյանին առաջադրվեց մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով:
Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Դատական նիստի օրվա և ժամի մասին կհայտնեմ լրացուցիչ, ինձ հայտնի դառնալու պահին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քննչական կոմիտեն այս քրեական վարույթն արդեն հանրայնացրել է, դրան տվել է հանրային լայն հնչեղություն, ավելին՝ փորձել է մոլորեցնել հանրությանը, ուստի՝ պատրաստվում եմ միջնորդել դատարանին, որպեսզի կալանքի միջնորդության քննության դատական նիստն անցկացվի դռնբաց կարգով, որպեսզի լրագրողները հնարավորություն ունենան լուսաբանելու»: