|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում ընթանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք՝ նախորդ նիստին նրա կալանքը երկարաձգվեց մեկ ամսով: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել «այն բանի համար, որ նա օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները՝ նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։
Դատական նիստի ժամանակ Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը դատավոր Արմեինե Մելիքսեթյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց, ինչը սակայն դատարանը մերժեց։