|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը ՀՀ վերաքննիչ դատարանում ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել խափանման միջոցի վերաբերյալ գործը քննող դատավոր Արսեն Նիկողոսյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ հավելելով, որ այլ մանրամասներ չի կարող ներկայացնել՝ ելնելով իր ռազմավարությունից:
«Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշումը կայացնելու: Որոշումը կկայացնի մեկ այլ օր: Դատական նիստը ավարտվել է»,- ասաց Մկրտչյանը:
Հիշեցենք, որ դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակվել: Դեկտեմբերի 24-ին Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ: