|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Թերթն իր հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել էր այն հանգամանքին, որ պետական համակարգում խոշոր պարգևավճարների մի հատվածն ուղղվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդհանուր «կաթսա»:
Ըստ թերթի աղբյուրների՝ այդ պարգևավճարներից բավականին «կլորիկ» գումարներ են հավաքվել, և կուսակցության ղեկավարությունը որոշել է գրասենյակ գնել Բայրոնի փողոցում կամ Հյուսիսային պողոտայի մերձակա հատվածում:
Տեղեկությունների համաձայն՝ այդ գործը վստահված է ՏԿԶ նախարարի հորեղբոր որդի Արազ Պապիկյանին, որը նաև կառավարության գործերի կառավարչի տեղակալն է, և նրա ընկեր Արմեն Ղալեչյանին. վերջինս ընտրության օրերին Սուրեն Պապիկյանի տեղակալն էր՝ «Իմ քայլը» դաշինքի շտաբում:
Մեր աղբյուրները պնդում են, որ ավելորդ ինտրիգներից խուսափելու համար գործարքը կկայանա փոքր–ինչ ուշ, մինչ պարգևավճարների շուրջ ծագած համընդհանուր աղմուկի ալիքը հանդարտվի»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: