|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԱԾ փոխտնօրեն Արամ Հակոբյանին ԱԺ-ում լրագրողներն այսօր մի շարք հարցեր ուղղեցին Սյունիքում տիրող իրավիճակի մասին։
«Փայլասարում ամեն ինչ նորմալ է․ ոչ մի փոփոխություն չկա Փայլասարում։ Նախորդ օրը սահմանապահ զորքերի հրամանատարը եղել է այստեղ և հարցերին պատասխանել է»,- ճեպազրույցում ասաց ԱԱԾ փոխտնօրեն նա։
Արամ Հակոբյանը նաև վստահեցրեց, որ Գորիս-Կապան ավտոճանապարհը շատ անվտանգ է։ «Այո, անվտանգ է։ Ես անցած օրն եմ եկել, շատ անվտանգ է։ Ճիշտ է, այնտեղ կանգնած են հարևան պետության ներկայացուցիչները, բայց ընդհանրապես հայ քաղաքացիներին չեն կանգնեցնում»,- ասաց նա։
Այլ հարցերի Հակոբյանը չպատասխանեց և հեռացավ: