|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ավերակների քաղաքականության տիրակալ իշխանությունը նույն տրամաբանությամբ է գործում, ինչ քոչվոր ավերիչ ցեղը. բռնազավթում, պղծում, ջնջում և վայրենի համառությամբ փորձում է վերացնել հայկականը. գրում է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Արցախը հանձնվեց, հերոս նահատակների սխրանքը ստվերվեց, Եկեղեցին թիրախավորվեց, իսկ Հայաստանը դրվեց սակարկման սեղանին։
Իրենք համառ են իրենց չար գործերում, իսկ մեր պայքարը չարիքի դեմ չհամակարգված։ Նիկոլիզմի դեմ պայքարը պիտի կուսակցություն, աջ-ձախ չճանաչի։ Սա է հայրենական դիմադրության բանաձևը ընդդեմ ներկա քոչվորական մտածողության, որը ներսից փլուզում է հայկական ամրոցը։
Հայ դատը մեր գենն է, Հայրենիքը՝ մեր իրավունքը, Եկեղեցին՝ մեր ողնաշարը։
Ոչ մի իշխանություն չպիտի զորություն ունենա մեզ կտրել մեր արմատներից։
Սա մեզ տրված անժամանցելի մանդատ է։ Սա մեր սերնդի երդումն է։