կարևոր
517 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-28 10:25
Հասարակություն

Եկեղեցին զանգեր հնչեցրել էր մեկ 1918թ-ին, երբ թուրքն էր այստեղ, մեկ էլ այսօր. Մետաքսե Հակոբյան

Մեհաքսե Հակոբյանը Քննչական կոմիտեի առջև հանդես է եկել կտրուկ ու զգացմունքային հայտարարությամբ՝ Դավիթ Գալստյանի կալանավորումը ներկայացնելով որպես ավելի լայն քաղաքական գործընթացի դրսևորում։ Նա հայտարարում է, որ տեղի ունեցողը «քաղաքական հիստերիա» չէ, այլ հստակ նախապես մշակված ծրագիր, որը նպատակ ունի քանդելու ազգային հենասյուները։ Նրա խոսքերով՝ սա արդեն անձերի մասին չէ, այլ ամբողջ հայ ազգի դեմ ուղղված գործողություն է, որը հիշեցնում է 1918 թվականի վտանգները, երբ թուրքը սպառնում էր հայությանը։

Հակոբյանը նշում է, որ կատարվողը կոտորած է բառի բուն իմաստով՝ մեղադրելով իշխանություններին՝ «յաթաղանով իրենց ժողովրդի դեմ դուրս գալու» մեջ։ Նա առանձնացնում է, որ վերջին օրերի Էջմիածնի բողոքը եղել է ոչ թե միայն ընդդիմադիրների, այլ հասարակ ժողովրդի՝ անգամ նախկինում իշխանություններին սատարողների պոռթկումը։ Այս ամենը, ըստ նրա, վկայում է, որ արդեն վտանգված է ոչ միայն պետականությունը, այլև ազգի գոյությունը։

Մանրամասն՝ տեսանյութում։