|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.
«Սիրում ու գնահատում եմ կյանքը, որն Աստված է պարգևել։ Եվ այն ընթացքը, որ պիտի անցնեմ, պարտավոր է լինել արժանապատիվ։ Սա իմ կյանքի հիմնարար սկզբունքներից է։ Ոչ նիկոլները, ոչ էլ որևէ իշխանություն իրավունք չունի որոշելու՝ ինչպես պետք է ապրեմ, ինչի հետ հաշտվեմ կամ ինչից հրաժարվեմ։
Այս իշխանության պարտադրած իրականությունը մարդու համար չի, առավել ևս՝ հայ մարդու։
Հունիսի 7-ի ընտրությունը միայն քաղաքական ընտրություն չէ։ Այն ընտրություն է արժանապատվության ու նվաստացման, հայրենիքի ու անհայրենիքության, պատասխանատվության ու անտարբերության միջև։
Ընտրությունը նաև տեսակի և որակի հաստատումն է։ Մերժելով նիկոլիզմը՝ մենք կարող ենք վերականգնել մեր արժանապատիվ ապրելու, հայրենիք ունենալու, խաղաղ, արդար և բարեկեցիկ կյանք կառուցելու իրավունքը»։