|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
«2008 թվականից մինչ օրս, Ձեր դեմ ակտիվ քարոզ են տարել, բազմաթիվ ստեր, կեղծիքներ են հնարել, հորինել, տարածել՝ մարդկանց մոլորեցնելու համար, իհարկե վերջին տարիներին փաստերով, տեսանյութերով, գրառումներով, հոդվածներով դրա դեմ առնում ենք, Դուք ասուլիսների ժամանակ եք դրանից խոսում, հերքում հերթով, իրականությունը պատմում, բայց կա մի բան, որ մինչև օրս ներկայիս իշխանությունները շատ ակտիվ շրջանառության մեջ են պահում, այսպես կոչված, «գույք պարտքի դիմաց» գործարքը, իբրև թե Դուք Հայաստանին պատկանող կարևորագույն կառույցները, գույքը տվել եք Ռուսաստանին»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեցին աջակիցների հետ հանդիպման ժամանակ։
«ճիշտ եք ասում, գալիս է նախընտրական ժամանակահատված, էլի փորձում են թեման վերակենդանացնել»,-արձագանքեց նախագահը։
«Գործարքի իմաստը ի՞նչն էր։ Մենք ունեինք 100 միլիոն դոլար պարտք, որը ժամանակին գոյացել է ատոմակայանի՝ ռուսական կողմիվերականգնման ծախսերով պայմանավորված, այդ պարտքը կամ պետք է մարեինք կանխիկ, և ընդհանրապես բյուջեն այն ժամանակ եղել է 300 միլիոն դոլար, հետո սկսեց այդ թիվն աճել և ավարտեցինք մոտ երկուս կես միլիարդով, և այդ գաղափարը՝ գույք պարտքի դեմ ծնվեց հենց այդ գործարքն իրականացնելու համար։ Ի՞նչ ենք տվել այդ 100 միլիոնի դիմաց»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ թվարկելով սովետմիությունից ժառանգություն մնացած ու օգտգաործման համար ոչ պիտանի եղած մի քանի օբյեկտներ։
«Սա մի կողմ դնենք, «գույք պարտքի դիմաց» գործարքի ամենաակտիվ լոբբիստը եղել է Արամ Զավենի Սարգսյանը․ վարչապետ ժամանակ երևի մի հինգ անգամ այդ թեմայից խոսում էր»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
«Ասում են, իբրև մենք ռուսական կողմին ենք հանձնել ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտներ․․․ Հայաստանի ամենայուղալի պատառը, բիզնեսի տեսանկյունից, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատն էր, որը վաճառվել է գերմանական ընկերության, հիմա այս իշխանության օրոք սեփականատերը դարձել է ռուս գործարար։ Հաջորդ՝ օդանավակայան։ Ներդրողը եղել է արգենտինացի և իսկապես փայլուն օդանավակայան է սարքել, որից հետո թռիչքների քանակը շեշտակի աճել է։ Ես դժվարությամբ կարողացա համոզել ավստրիական, չեխական ավիաընկերություններին, որ դեպի Հայաստան թռիչքներ կատարեն, ասում էին՝ օդանավակայանի պայմանները խայտառակություն են։ Հաջորդը՝ հյուրանոցները սեփականաշնորհվեցին ամերիկյան ներդրողներին։ Հետո Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ հանդիպման ժամանակ, հաճախակի էիք մենք շփվում, պայմանավորվածություններ ձեռքբերեցի տարբեր ոլորտներում ներդրումների համար՝ Վեոլիա Ջուր ընկերությանը Հայաստան բերելուց մինչև Կոնյակի գործարանում ֆրանսիացի ներդրողներին ներգրավվելը»,-ասաց նախագահը։