|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարտի 2-ին «Հեզբոլլահի» և Իսրայելի միջև պատերազմի սկսվելուց ի վեր իսրայելական հարվածները Լիբանանում ավելի քան 3000 մարդու մահվան պատճառ են դարձել։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
«Մարտի 2-ից մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ագրեսիայի զոհերի ընդհանուր կուտակային թիվը կազմում է 3020 նահատակ և 9273 վիրավոր»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Զոհվածների թվում կա մինչև 18 տարեկան 211 անձ և առողջապահության 116 աշխատակից։
Ապրիլի 17-իՆ Իսրայելի և Լիբանանի միջև զինադադար է հաստատվել, սակայն մարտական գործողությունները շարունակվում են։