|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մեկնարկած պատերազմից ի վեր Իրանում զոհերի թիվը հասել է 1332-ի, որոնցից 206-ը կանայք և երեխաներ են։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Կառավարության խոսնակը նաև հայտնել է, որ հարվածների թիրախ են դարձել տասնյակ առողջապահական կենտրոններ։
Reuters-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Իրանական կարմիր մահիկի ընկերությունը հայտնել էր 1230 զոհի մասին։ Իրանի բանակը հայտարարել է, որ նախորդ շաբաթ Շրի Լանկայի ափերի մոտ ամերիկյան սուզանավի կողմից իրանական ռազմանավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 104 մարդ, որոնք չէին ներառվել Կարմիր մահիկի կողմից տրամադրված տվյալների մեջ: