Միասին կարող ենք
կարևոր
1030 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-19 16:31
Աշխարհ

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է ավելի քան 3400 մարդ

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է ավելի քան 3400 մարդ

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում երկրում զոհվել է ավելի քան 3400 մարդ։

Այս մասին հայտնում է Իրանի պետական ֆինանսավորմամբ գործող Նահատակների և վետերանների հարցերով հիմնադրամը։

Հիմնադրամի ղեկավար Ահմադ Մուսավին նշել է, որ վերջին հակամարտության ընթացքում զոհվել է 3468 մարդ։

Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։

Իրանն՝ ի պատասխան, հարվածներ էր հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին, և փակել է Հորմուզի նեղուցը։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։ 

Ապրիլի 8-ին Միացյալ Նահանգների և Իրանի միջև հայտարարվել է 14-օրյա հրադադար։