|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսական Urals ապրանքանիշի նավթը Եվրոպայում շարունակում է թանկանալ. անցյալ շաբաթվա վերջին մարտի կեսերից ի վեր առաջին անգամ նավթի գինը գերազանցել է 30 դոլարը՝ մեկ բարելի դիմաց։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ նշելով, որ նավթի համաշխարհային գործակիցները շարունակում են թանկանալ ՕՊԵԿ+ ձևաչափի երկրների համաձայնագրի ուժի մեջ մտնելու, ինչպես նաև մերձավորարևելյան մատակարարների կողմից արդյունահանման ծավալների կրճատման շնորհիվ. հայտնում է Yerkir.am-ը։
Բացի այդ՝ նավթի և նավթամթերքի պահանջարկը սկսում է վերականգնվել բազմաթիվ երկրներում կարանտինային միջոցառումների թուլացման ֆոնին:
Հավելվում է՝ Հյուսիսարևմտյան Եվրոպայում ուրբաթ Urals-ի նավթի գինը թանկացել է 1.49 դոլարով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 30.44 դոլար: Միջերկրածովյան տարածաշրջանում այս ապրանքանիշի նավթի գինը նույնքանով թանկացել է՝ այդպիսով հասնելով 31.84 դոլարի: