|
Փոխարժեքներ
22 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հունիսին Ռուսաստանը Վրաստանից իշխանի ներմուծումը մեծացրել է մինչև պատմականորեն ամենաբարձր՝ 1.6 միլիոն դոլարի։ Այս մասին հաղորդում է Sputnik Грузия-ն։
Հունիսին ռուսական ընկերությունները Վրաստանից ներմուծել են 1.6 միլիոն դոլարի սառեցված իշխան, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 184,000 դոլարի համեմատ։
Ներմուծումը տարեկան աճել է ինը անգամ՝ հասնելով պատմականորեն ամենաբարձր ցուցանիշի։ Վրաստանի մաքսային ծառայությունը տվյալներ է տրամադրում 2009 թվականից ի վեր։