Միասին կարող ենք
կարևոր
1375 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-18 23:12
Հասարակություն Քաղաքական

Երկրի ղեկավարը ի՞նչ հիմքով չի բացառում, որ մեր տղաներին թիկունքից կրակող է եղել. Ռուբեն Մխիթարյան

Երկրի ղեկավարը ի՞նչ հիմքով չի բացառում, որ մեր տղաներին թիկունքից կրակող է եղել. Ռուբեն Մխիթարյան

Գյումրիի «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրել է.

«Նիկոլն այսօր իր հայտնի լայվի մեջ բառացիորեն ասում է հետևյալը. «Գիտեք խի՞ են մասկով, որովհետև հենց մասկեքը հանեն, տեսնելու ենք, որ սրանք էն բաները, է՞… Էն որ տակները լցրած փախած, մեր զինվորներին մենակ թողած, էլ չեմ բացառում՝ թիկունքից կրակած»:

Խնդրում եմ հարցրեք դրան ու ՀՀ գլխավոր դատախազին (գրավոր հարցումով), թե երկրի ղեկավարը ի՞նչ հիմքով չի բացառում, որ մեր տղաներին թիկունքից կրակող է եղել: Նման քանի՞ ապացուցված ու քանի՞ բացահայտված դեպք կա:

Թող հատիկ առ հատիկ նշեն, որովհետև սրանից էլ նախընտրական ստոր մանիպուլյացիայի հոտ է գալիս, ինչ նշանակում է զոհվածների հարազատների զգացմունքների բնաջնջում ու արցախցիների հանդեպ ատելության սերմանում»։