|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Այս մտքի մեջ է քաղաքական մտքի ամբողջ սնանկությունը։
Երկրի ներսում դու կարող ես քո ժողովրդին շանտաժի ենթարկել, ահաբեկել, վախեցնել` Ռուսաստանով, Թուրքիայով, Ադրբեջանով, հիբրիդային պատերազմով, նախկիններով, թալանով ու այլմոլորակայիններով, բայց արտաքին քաղաքականության մեջ դա չի անցնում, ավելին` հակառակ ազդեցությունը կարող է թողնել։
Երկրի ղեկավարը, ով խնդիրները համապարփակ վերլուծելու և լուծումներ առաջարկելու փոխարեն սկսում է շանտաժի դիմել, կամ այսրոպեական, ցայտնոտային լուծումներ է միայն կարողանում գտնել, նա ուղղակի անեծք է այդ երկրի համար։
Միջազգային հարաբերությունները փորձերի մասին չեն, այլ ազգային շահի սպասարկման մասին են։ Իսկ ազգային շահը հնարավոր է սպասարկել ո'չ թե ռեակտիվ, իմպուլսիվ և ցայտնոտային քաղաքականության միջոցով, այլ մտածված, որպես արտաքին քաղաքականություն` երկարաժամկետ հեռանկարի համար օպերացիոնալիզացված է իր հասկացութային ամբողջ բազիսով, որտեղ հստակ են ազգային շահը, ազգային շահի ներքին և արտաքին շրջանակները, դրա լեգիտիմությունն ամբողջ հասարակության համար և այն որպես քաղաքականություն` հայեցակարգված է»։