Միասին կարող ենք
կարևոր
613 դիտում, 59 րոպե առաջ - 2026-05-18 14:19
Աշխարհ

Վրաստանում անցկացվել են Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օրվան նվիրված միջոցառումներ

Վրաստանում անցկացվել են Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օրվան նվիրված միջոցառումներ

Վրաստանում անցկացվել են Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օրվան նվիրված միջոցառումներ։ Այս մասին տեղեկանում ենք Vector News-ի ֆեյսբուքյան էջից։

«Մայիսի 17-ին Վրաստանում անցկացվել են Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օրվան նվիրված միջոցառումներ։ Թբիլիսիում և երկրի մի շարք խոշոր քաղաքներում տեղի են ունեցել եկեղեցական երթեր և տոնական արարողություններ։

Մայրաքաղաքում հոգևորականներն ու հավատացյալները հավաքվել էին Քաշվեթի Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ, որտեղից երթի մասնակիցները խաչերթով շարժվել են դեպի Սուրբ Երրորդություն՝ Սամեբա մայր տաճար։

Պատրիարքական տաճարում առաջին տոնական պատարագը՝ որպես Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, մատուցել է Շիո III-ը։

Արարողությանը մասնակցել են նաև տարբեր եկեղեցիների պատվիրակություններ։

Զանգվածային երթեր և հավաքներ անցկացվել են նաև երկրի այլ քաղաքներում, այդ թվում՝ Ռուսթավիում, Քութայիսիում, Գորիում, Բաթումում, Ախալցիխեում, Զուգդիդիում, Թելավիում, Մցխեթայում և Օզուրգեթիում»։