Միասին կարող ենք
կարևոր
352 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-18 21:55
Հասարակություն

32-ամյա վարորդը «BMW X5»-ով հայտնվել է դաշտում․ կա վիրավոր

32-ամյա վարորդը «BMW X5»-ով հայտնվել է դաշտում․ կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում, «Բոմբ» ակումբի մոտ Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Սիրվարդ Մ․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 30 մետր գլորվելով բախվել քարերին և հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի թիվ 1» համալսարական հիվանդանոց։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: