|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Եվրոպայում տեղակայված ամերիկյան զինված ուժերի զորակազմի թվաքանակը ներկայում կազմում է 86 700 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցում, որը ներկայացվել է Կոնգրեսին:
Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրների բազաներում գտնվում է 80 200 ամերիկացի զինծառայող և 6500 քաղաքացիական ծառայող։
ԱՄՆ ցամաքային ուժերի կազմի մեջ մտնում են չորս բրիգադային մարտական խումբ, մի շարք առանձին միավորումներ և զորամասեր, դիվիզիոնների շտաբներ և 5-րդ կորպուսի ստորաբաժանումներ։
Զեկույցում նշվում է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում զորքերի հրամանատարությունը մշակել է Եվրոպայում իր ռոտացիոն ուժերի վերաբաշխման պլաններ՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևում զսպման և մարտական պատրաստվածության բարձրացման համար։
Մայիսի սկզբին Պենտագոնը հաղորդել է, որ ԱՄՆ-ն առաջիկա 6-12 ամսվա ընթացքում Գերմանիայից դուրս կբերի 5000 զինծառայողի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ասել է, որ պատրաստվում է զգալիորեն կրճատել զորքերի թվաքանակը Գերմանիայում։