|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ֆրանսիայի բարձրագույն վերաքննիչ դատարանի` մայիսի 20-ի որոշման համաձայն` երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակի դեմ կոռուպցիոն մեղադրանքների պարզման հետաքննությունը օրինական է, չի հակասում Սահմանադրությանը եւ պիտի շարունակվի. տեղեկացնում է France Presse գործակալությունը:
Շիրակի փաստաբանները պնդմամբ` հարուցված գործի վաղեմության ժամկետը լրացել է:
Ըստ մեղադրականի` Փարիզի քաղաքապետ լինելու տարիներին` 1992-95թթ., Շիրակն իր կուսակիցների համար կեղծ աշխատատեղեր է բացել, իսկ աշխատավարձերը փոխանցել կուսակցության հաշվին:
78-ամյա նախկին նախագահը, որն անձեռնմխելիությունից զրկվել է 2007-ին պաշտոնաթող լինելուց հետո, կտրականապես հերքում է իրենց ներկայացված մեղադրանքները: