|
Փոխարժեքներ
16 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.25 |
| EUR | ⚊ | € 419.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6995 |
| GBP | ⚊ | £ 492.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է. «Դիմակավորված, զենքով և Արցախի բարբառով բռնության կոչ հնչեցնող անձանց տեսանյութը, իմ համոզմամբ, ստեղծվել և ծառայում է բացառապես Նիկոլ Փաշինյանի համար՝ փորձելով առիթ ստեղծել ազգային ընդդիմության նկատմամբ իշխանական նոր բռնաճնշումների։
Ասենք ո՞ր հիմարը նախընտրական շրջանում զենքով ու դիմակով տեսանյութ կհրապարակի իշխանության դեմ՝ լավ իմանալով, որ դա իրեն է վնաս տալու։
Սիրելի հայրենակիցներ, համոզված եղեք
Նիկոլի և նրա ՔՊ-ի տարածած տեսանյութը վստահաբար ստեղծվել է հենց իշխանության կողմից, որի նպատակն է.
1. առիթ ստեղծել ազգային ընդդիմության նկատմամբ բռնության ու նոր ձերբակալումների
2. ատելություն տարածել Արցախցիների նկատմամբ
3. ժողովրդի մոտ արդարացնել իշխանության կողմից սպասվող ընտրակեղծիքները և հնարավոր է' նաև ընդդիմադիր ուժերը փակելը
4. ընտրություններով իշխանություն փոխելը թույլ չտալ, անվավեր ճանաչել առաջիկա ընտրությունների արդյունքները' հայտարարելով, թե իբր ահաբեկչությամբ է եղել քվեարկությունը։
Դատապարտում եմ զինված և սպառնալիքներով տեսանյութերի տարածումը՝ դա համարելով մեծագույն սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգության համար»։