կարևոր
5710 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-26 11:16
Իրավական

Դանիել Իոաննիսյանը հրապարակայնորեն ներողություն կխնդրի Նաիրի Հոխիկյանից և կհերքի նրա նկատմամբ տարածած զրպարտությունը․ փաստաբան

Դանիել Իոաննիսյանը հրապարակայնորեն ներողություն կխնդրի Նաիրի Հոխիկյանից և կհերքի նրա նկատմամբ տարածած զրպարտությունը․ փաստաբան

«Դանիել Իոաննիսյանը հրապարակայնորեն ներողություն կխնդրի Նաիրի Հոխիկյանից և կհերքի նրա նկատմամբ տարածած զրպարտությունը»։ Դատարանի որոշման մասին հայտնում է փաստաբան Լուսինե Վիրաբյանը։

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը  բավարարեց Նաիրի Հոխիկյանի հայցն ընդդեմ Դանիել Իոաննիսյանի։

Հիշեցնեմ, որ հայցի  համար հիմք էր հանդիսացել  Իոաննիսյանի  գրառումը, որով վերջինս հայտնում  էր այն մասին,  որ Հոխիկյանր վերաբերյալ հաղորդում է ներկայացրել  գլխավոր  դատախազություն։

Նաև տեղին է հիշեցնել, որ հաղորդմամբ նախապատրաստված նյութերով հետագայում գործի վարույթը կարճվել էր։

Առհասարակ, ցանկալի է հետևել խոսքի հիգիենային,  արտահայտվել փոխադարձ  հարգալից, որ հետագայում  2 նախադասությամբ արտահայտված մտքի  համար ներողություն խնդրելու  և հերքում  տարածելու  կարիք չառաջանա»։

Մեդիափորձագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը շնորհակալություն է հայտնել փաստաբան Լուսինե Վիրաբյանին` նշելով.

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Լ. Սարգսյանը բավարարել է իմ հայցն ընդդեմ այդ տղայի և պարտավորեցրել հրապարակային ներողություն խնդրել, հերքել զրպարտությունը։

Թեպետ ես ավելի խիստ պատիժ էի սպասում նման արարքի համար, բայց դատավորն այդպես է որոշել։ Բոլոր դեպքերում գոնե այս դատավորը սկզբունքային եղավ արդարադատության իր պարտքը կատարելիս»։