Միասին կարող ենք
կարևոր
793 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-18 20:38
Հասարակություն

Էլի ընտրություններից առաջ «զուտ պատահաբար» էս տեսանյութը տարածում ա իշխանական կայքը. Դավիթ Գալստյան

Էլի ընտրություններից առաջ «զուտ պատահաբար» էս տեսանյութը տարածում ա իշխանական կայքը. Դավիթ Գալստյան

 Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է. 

«ՀՀ իշխանություններն ու «վագներականների վերածնունդը»

* Երևանի ավագանու ընտրություններից առաջ 2023 թ․ իշխանական տելեգրամ ալիքները տեղեկություն տարածեցին ՀՀ-ում 12 000 (!) «վագներականների» մասին։

Ըստ էդ ֆեյքնյուզ տարածող ալիքների (որից մեկը՝ «միլիթարի» հետո ջնջել էր), էս զորքը պտի Նիկոլ Փաշինյանին հեռացներ իշխանությությունից։

* Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասեց, որ իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել «մամուլում հայտնված հրապարակումներին»։

N.B. Էն ժամանակ էս ֆեյքը, ենթադրաբար, հայտնվել էր, որ ՔՊ-ին ու «Հանրապետություն» կուսակցությանը օգնի անցնեն Երևանի ավագանի։

* Ես ժամանակ առ ժամանակ ԱԱԾ-ին հարցում էի անում՝ ի՞նչ էղան էդ հազարավոր «վագներականները»։ Մի ամբողջ զորք աննկատ էկավ ու տենց էլ անհետացավ, գոնե մեկին չբռնեցին․․․

Էս 3 տարի ա գործը կա (ԱԱԾ-ից անցել ա ՔԿ)՝ «վագներականները» չէ։

* Հիմա նորից, լրիվ պատահական ինչ-որ զինված խումբ ա հայտնվել՝ անմիջապես ընտրություններից առաջ։

* Զուտ պատահաբար իրանք «ղարաբաղի ակցենտով» են (իշխանության կողմից արցախցիները ամենաթիրախավորված խումբն են):

* Զուտ պատահաբար էս տեսանյութը տարածում ա իշխանական կայքը:

P․S. Բոլոր համընկնումները, հաստատ, պատահական են»։