|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ «դատավարությունը»: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր ևս լսվել է «տուժողների» ցուցմունքները։
Փաստաթղթերի հրապարակման ժամանակ Ռուբեն Վարդանյանը քրեական գործին առնչվող որոշ փաստաթղթերի ծանոթանալու հնարավորություն ընձեռելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել: Մեղադրող կողմը չի առարկել։ Դատարանը որոշում է կայացրել ընթացիկ շաբաթվա ընթացքում ընձեռել այդ հնարավորությունը։
Հաջորդ «դատական նիստը» կկայանա դեկտեմբերի 9-ին: