|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը նախաձեռնել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանում Քրիստոնեության պաշտպանության նախաձեռնող խումբ։ Ներկայացնում ենք այդ մեր հայտարարությունը, հաստատված խմբի անդամների կողմից։ Խորը մտահոգությամբ ականատես ենք Հայաստանում տեղի ունեցող մի շարք զարգացումներին, որոնք ուղղակի մարտահրավեր են Հայ Առաքելական Եկեղեցուն և նրա հոգևոր առաջնորդին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Վերջին ամիսներին ՀՀ կառավարության գործողությունները ստեղծել են թշնամանքի և ճնշման մթնոլորտ Եկեղեցու նկատմամբ։ Բարձրաստիճան հոգևորականներ՝ երկու արքեպիսկոպոս և մեկ եպիսկոս, քահանաներ ,ինչպես նաև հարգված բարերարներ և լրագրողներ կալանավորվել են կեղծ մեղադրանքներով։ Մենք ականատես ենք հակաօրինական գործողությունների , որոնք ուղղված են Հայաստանում կրոնական ազատության և Սահմանադրության դեմ։ Շատ անհանգստացնող են Մայր Աթոռբ Սուրբ Էջմիածնի, աշխարհի առաջին քրիստոնյա ազգի հոգևոր պատմական սրտի դեմ ընթացող ոտնձգությունները։
Հաշվի առնելով այս զարգացումների լրջությունը, մենք կոչով դիմում ենք այն անհատներին, որոնց բարոյական հեղինակությունը հասարակական դիրքը կարող է նպաստել Եկեղեցու առաքելությանը, նրա հոգևոր առաջնորդության և քրիստոնեության հիմնական արժեքների պաշտպանությանը Հայաստանում և ողջ աշխարհում` դատապարտել ՀՀ իշխանությունների կողմից կատարվող հակաիրավական քայլերը։
Նախաձեռնությանը միացել են ներքոնշյալ անձինք.
1. Վերապատվելի և մեծարգո, Գերապատիվ Լորդ Քերի Քլիֆթոն- Քենթերբերիի նախկին արքեպիսկոպոս, (Մեծ Բրիտանիա )
2. Յան Չարնոգուրսկի- Սլովակիայի նախկին վարչապետ, Վիեննայի ՊԱՆԱՊ ակումբի համանախագահ, (Սլովակիա )
3. Մեծապատիվ Լորդ Մարկիզ Ռեադինգ, (Մեծ Բրիտանիա )
4. Կոնստանտին Զատուլին - Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, Պետական դումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, (Ռուսաստան )
5. Լուիս Մորենո Օկամպո- Արգենտինայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) առաջին գլխավոր դատախազ (ՄԱԿ)
6. Գերաշնորհ եպիսկոպոս, դոկտոր, պրոֆեսոր Պատրիկ Սուխդեոն, Պրետորիայի համալսարանի պրոֆեսոր և Օքսֆորդի կրոնի և հասարակական կյանքի կենտրոնի գործադիր տնօրեն, (Միացյալ Բրիտանիա)
7. Յան Ֆիգել- նորարարությունների և հետազոտությունների հարցերով ԵՄ առաջին հանձնակատար, հանուն կրոնի ազատության կազմակերպության եվրոպական ֆորումի (FOREF) նախագահ, (Սլովակիա)
8. Ջոնաթան Սթիլ- Վիեննայի ՊԱՆԱՊ ակումբի անդամ, բրիտանացի լրագրող և հրապարակախոս, The Guardian-ի արտասահմանյան նախկին գլխավոր թղթակից, (Մեծ Բրիտանիա)
9. Ջոն Էյբներ- ում Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպությսն գլխավոր տնօրեն, Լոնդոնի համալսարանի պատմական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից,( Մեծ Բրիտանիա)
10. Լյուբոշ Բլահա- Եվրամիության խորհրդարանի պատգամավոր, (Սլովակիա)
11. Ֆրանտիշեկ Միկլոշկո- Սլովակիայի խորհրդարանի նախկին խոսնակ, խորհրդարանի գործող անդամ, Ազգային ժողովի բարձրագույն շքանշանի ասպետ, (Սլովակիա)
12. Վոլֆգանգ Հումել- Բեռլինի Սենատի պատգամավոր , էկոնոմիկայի դաշնային նախարարության ֆինանսական հարցերի վարչության ադամ, (Գերմանիա)
13. Հելգա Զեպպ- Լարոուշ- Շիլլերի ինստիտուտի հիմնադիր և ղեկավար, (Գերմանիա)
14. Ցիրիլ Սվոբոդա- Չեխիայի Հանրապետության Պրահայի Դիվանագիտական ակադեմիայի նախագահ (Չեխիա)
15. Յան Քեմփբել- չեխ հայտնի տնտեսագետ, վերլուծաբան և հրապարակախոս, (Չեխիա)
16. Ռոբերտ Ամստերդամ- միջազգային իրավաբան, որը մասնագիտանում է քաղաքական պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտում, (ԱՄՆ)
17. Ֆրանսուա Ֆիյոն- Ֆրանսիայի նախկին վարչապետ,( Ֆրանսիա)
18. Ռոմանո Պրոդի- Իտալիայի նախկին վարչապետ,ԵՄ նախկին նախագահ,( Իտալիա)
19. Գուստավ Գուստենաու- Բրիգադային գեներալ, ահաբեկչության դեմ պայքարի և հակամարտությունների կանխարգելման եվրոպական ինստիտուտի գլխավոր քարտուղար, Վիեննա,( Ավստրիա)։