|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան նախատեսված այցը՝ Գազայի հատվածում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների և անվտանգության ոլորտում լարված քաղաքական օրակարգի պատճառով: Ինչպես փոխանցում է Ynet պորտալը, այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը:
Ըստ աղբյուրի՝ նախատեսվում էր, որ գալիք չորեքշաբթի Նեթանյահուն հնգօրյա պաշտոնական այցով կմեկնի Բաքու և կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այս այցը պետք է տեղի ունենար մոտ 10 օր անց այն բանից հետո, երբ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելեց Ադրբեջան՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև շարունակվող միջուկային բանակցությունների ֆոնին:
Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ այցը հետաձգվելու է, և նա շնորհակալություն է հայտնել Ալիևին հրավերի համար: