կարևոր
529 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-08 23:53
Աշխարհ

Պուտին-Թրամփ հանդիպում մինչև Նոր տարի չի սպասվում

Պուտին-Թրամփ հանդիպում մինչև Նոր տարի չի սպասվում

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպում մինչև Նոր Տարի չի սպասվում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ ՌԴ և ԱՄՆ նախագահների նոր բանակցությունները պետք է արդյունավետ լինեն։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ Մոսկվան դեռ չգիտի, թե ինչով են ավարտվել Ֆլորիդայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները: