Միասին կարող ենք
կարևոր
754 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-26 12:27
Աշխարհ

Թրամփը կարող է այս շաբաթա վերջին հայտարարել Իրանի հետ հրադադարի մասին

Թրամփը կարող է այս շաբաթա վերջին հայտարարել Իրանի հետ հրադադարի մասին

Իսրայելի իշխանությունները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, կհայտարարի Իրանի հետ հակամարտության հրադադարի մասին այս շաբաթավերջին կամ հաջորդ շաբաթվա կեսերին, հաղորդում է Ynet-ը։

«Իսրայելը սպասում է, որ Թրամփը կհայտարարի հրադադարի մասին այս շաբաթավերջին կամ ամենաուշը հաջորդ շաբաթվա կեսերին»,- հաղորդում է պորտալը։

Միևնույն ժամանակ, Իսրայելը սպասում է, որ Թրամփը կձգտի մեկամսյա հրադադարի կամ նույնիսկ միակողմանիորեն կհայտարարի այն։ Մինչդեռ Իսրայելը սրում է իր ռազմական արշավը։

Անանուն իսրայելցի պաշտոնյան պորտալին հայտարարել է, որ Թրամփը ցանկանում է վերջ դնել հակամարտությանը, սակայն եթե դա չհաջողվի, նա կարող է դիմել Իրանի Խարգ կղզին գրավելու գործողության։

«Թրամփն իսկապես ուզում է վերջ դնել դրան։ Եթե դա չաշխատի, ապա գրավեք Խարգ կղզին։ ԱՄՆ-ը պատրաստվում է նաև այդ սցենարին»,- ասել է նա։