Միասին կարող ենք
կարևոր
1816 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-05 21:41
Աշխարհ

Թրամփը հայտարարել է, որ պետք է անձամբ մասնակցի Իրանի հաջորդ առաջնորդի ընտրությանը, ինչպես դա արեց Վենեսուելայում

Թրամփը հայտարարել է, որ պետք է անձամբ մասնակցի Իրանի հաջորդ առաջնորդի ընտրությանը, ինչպես դա արեց Վենեսուելայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքն անձամբ պետք է մասնակցի Իրանի հաջորդ առաջնորդի ընտրությանը, ինչպես դա արեց Վենեսուելայում։

Թրամփն այդ հայտարարությունն արել է ութ րոպեանոց հեռախոսազրույցի ժամանակ, որի ընթացքում պարզաբանել է իր ռազմական պլանավորումը։

Թրամփը խոստովանել է, որ Իրանի սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, ամենահավանական իրավահաջորդն է, սակայն ակնարկել է, որ նման արդյունքն անընդունելի է համարում։

«Նրանք ժամանակ են վատնում։ Խամենեիի որդին թեթև քաշային կարգի է։ Ես պետք է մասնակցեմ այդ նշանակմանը, ինչպես Դելսիի [Ռոդրիգեսի] դեպքում Վենեսուելայում», - ասել է Թրամփը։

Ըստ նրա՝ ինքը հրաժարվում է ընդունել Իրանի նոր առաջնորդի, որը կշարունակի Խամենեիի քաղաքականությունը, որն ԱՄՆ-ին «հինգ տարի անց» կստիպի վերադառնալ պատերազմի։ «Խամենեիի որդին ինձ համար անընդունելի է։ Մենք ուզում ենք մեկին, որը ներդաշնակություն և խաղաղություն կբերի Իրան»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Թրամփն Իրանում իրավահաջորդությունը համեմատել է Վենեսուելայում իր միջամտության հետ, որտեղ փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը պաշտոնը ստանձնեց, երբ ամերիկյան զորքերը հունվարին գերի վերցրին Նիկոլաս Մադուրոյին։