|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
ՀԱԿ-ը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրությանը և դրանով ցույց է տալու իր վերաբերմունքը Գալուստ Սահակյանի թեկնածության նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահի պաշտոնում ավելի դաժան լինի, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Էս վեց տարվա մեջ էնքան դաժան են եղել, մեր գլխով էնքան բան ա անցել` էլ կրակել են մեր վրա, բանտերում էլ տարիներով պահել, մեր համակիրներին մասսայաբար հանել են աշխատանքից, գաղտնալսել են, ինչքան ստորություն հնարավոր էր, այս վեց տարվա մեջ արել են մեր հանդեպ: Հիմա եթե նրանք ուզում են ավելի մեծ ստորության գնալ, ես դրան չեմ հավատում, որովհետև ավելի մեծ ստորության հնարավոր չէ գնալ»,- ասաց Լևոն Զուրաբյանը: