Միասին կարող ենք
կարևոր
646 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-26 11:28
Քաղաքական

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը մարտի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և Լիազոր դեսպան Էրիկ դը Մույնքին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Բելգիա միջպետական հարաբերությունների, խորհրդարանական փոխգործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Այս համատեքստում կարևորվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի առաջիկա այցը Հայաստան, ինչը նոր խթան կհանդիսանա երկկողմ խորհրդարանական փոխգործակցության զարգացման ուղղությամբ։

Արմեն Ռուստամյանը, որպես Հայաստան-Բելգիա խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանին ու հայությանը վերաբերող հարցերում Բելգիայի սկզբունքային դիրքորոշումների համար։