|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ապրլի 14-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամներ Լիլիթ Գալստյանն ու Արսեն Համբարձումյանն այցելել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն։
ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Տիկին Քրիստինա Քվինին Արմեն Ռուստամյանն ընդահանուր գծերով ներկայացրել է ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի կողմից որդեգրված քաղաքական ուղեգիծը և համահայկական կառույցի առաջնահերթությունները։
ՀՅԴ Բյուրոյի անդամները բարձրաձայնել են Հայաստանի Հանրապետության դիմագրաված անվտանգային խնդիրների շուրջ իրենց մոտեցումները և մտահոգությունները, կարևորել են արցախահայության վերադարձի երաշխավորված և անվտանգ իրացման, Բաքվում պահվող ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդիրը, ընդգծել են միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքական ներգրավվածության կարևորությունը տարածաշրջանում կայուն և արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ։
Կողմերը գնահատել են նման հանդիպումների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել քաղաքական տարբեր օրակարգերի շուրջ մտքերի փոխանակումը շարունակելու ուղղությամբ։
ՀՅԴ Բյուրոյի Մամլո դիվան
Երեւան, 14․04․2025