|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ իր առաջին հանդիպումն անվանել է հրաշալի: BBC-ն դիմել է ժեստերի լեզվի մասնագետ Մերի Չիվիելոյին, ով փորձել է հասկանալ, ինչպես են իրենց զգացել երկու գերտերությունների ղեկավարները հանդիպման ժամանակ:
Եվ այսպես` ըստ Մերի Չիվիելոյի, նրանք տեսախցիկների դիմաց ինքնավստահ են իրենց պահել` ալֆա արուների պես : Սակայն նրանց ժեստերի լեզուն վկայել է այլ բաների մասին: Մասնավորապես շատ հետաքրքիր պահ է եղել Պուտին-Թրամփ ձեռքսեղմումը, ժեստերը վկայում են, որ Թրամփը մեծ տեղ է հատկացրել այդ հանդիպմանը:
Ձեռքսեղմումի ժամանակ ժեստերը վկայել են, որ նրանք ողջունել են միմյանց որպես հավասարներ, սակայն Պուտինի ձեռքը սեղմելու ժամանակ Թրամփը մյուս ձեռքով հպվել է Պուտինի թիակին, դա իշխելու ժեստն է:
«Եթե դուք հանդիպում եք մեկին, որից փոքր ինչ վախենում եք, կամ ձեր ուժերին վստահ չեք, ապա դուք ավելորդ ժեստ կամ շարժում չեք անի»,- ասում է Մերի Չիվիելոն:
Հետո Թրամփը փորձում է կրկնապատկել իշխելու ժեստը, քանի որ երբ նրանք կանգնած էին կողք կողքի, նա ձեռքով հպվեց նաև Պուտինի մեջքին: Երբ նրանք նստեցին բազկաթոռներին Թրամփը ավելի հանգիստ էր, քան Պուտինը:Նախ Պուտինը մարմնով ավելի փոքր է, և բազկաթոռին նստելիս, ավելի է փոքր է երևում, բացի այդ, Պուտինը բազկաթոռին նստած ժամանակ նյարդայնանում էր, մատներն էր շոշափում, ոլորում: Նա Թրամփի հետ խոսելիս չէր նայում նրան, այլ ավելի շատ ներքև էր նայում: