|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Վերջին շրջանում ՔՊ-ականները վախենում են Նիկոլ Փաշինյանի անունը տալ, ներքին քննարկումների, զրույցների ժամանակ, երբ պետք է նրա անունը տալ, անցնում են ժեստերի լեզվին եւ ձեռքով մորուք են ցույց տալիս՝ հասկացնելով, որ խոսքը Փաշինյանի մասին է։ ՔՊ-ական մեր զրուցակիցն անկեղծացավ, որ Փաշինյանի հետ ունեցած շփումներից եւ նրա տեղեկացվածությունից հասկացել են, որ իրենց 24-ժամյա ռեժիմով գաղտնալսում են:
Չնայած Փաշինյանն իրենցից հաշիվ չի պահանջում, ուղիղ չի ասում, բայց նրա արած ակնարկներից, կսմիթներից, երբեմն անգամ իրենց ասածներից բառացի ցիտատներ բերելուց հասկանալի է դառնում, որ Փաշինյանը հետեւում է բոլորին, եւ նրա ենթակա կառույցները լսում են, զեկուցում, գուցե նաեւ գրավոր տեղեկանքներ են ներկայացնում նրան»։