|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Մենք ցավերը չենք հորինում, դրանք կան, մենք այդ ցավերը փորձում ենք պրոֆեսիոնալ կերպով ներկայացնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` անդրադառնալով ՄԻՊ ամենամյա զեկույցին տարբեր գերատեսչությունների սուր հակադարձումներին:
Նա նշեց, որ այս դեպքում պետք է ուշադրություն դարձնել ոչ թե գերատեսչությունների արձագանքներին, այլ նրան, որ, անկախ ամեն ինչից, նրանք փորձում են շտկել ՄԻՊ-ի մատնանշած թերությունները: Եվ ներկայացրած 150 համակարգային խնդիրներից 144-ը լուծվել է:
«Հաճախ նույնիսկ անցնում են կոռեկտության սահմանը, սակայն, անկախ որոշ մանր ու միջին չինովնիկների` «լեզվին տալու» կուլտուրայից, աշխատում են մեր ուղղորդած ճանապարհով»,- ասաց Կ. Անդրեասյանը:
Նա օրինակ բերեց այն, որ երկու տարի շարունակ փաստաբանները դժգոհում էին, որ Վճռաբեկ դատարանը գործերը վարույթ չի ընդունում կամ ընդունում է` առանց որևէ հիմնավորմամբ: Եվ միայն վերջերս` իրենց զեկույցի հրապարակումից հետո, կազմվեց աշխատանքային խումբ` Դատական դեպարտամենտի և Փաստաբանների պալատի անդամներից կազմված, որը պետք է զբաղվի նաև այդ հարցերով:
ՄԻՊ-ը հայտնեց նաև, որ այս տարվա զեկույցն ամենածավալունն է: Մոտ 500 էջանոց ուսումնասիրության մեջ անդրադարձ է եղել 25 գերատեսչությունների, ինչպես նաև առանձին անդրադարձներ կան խոցելի խմբերին` երեխաներ, հաշմանադամներ և այլն: Առանձին գլխով ծավալուն հետազոտություն է արվել նաև փակ հաստատություններում գտնվող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
Զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի է pashtpan.am ինտերնետային կայքում: