Փոխարժեքներ
23 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Եվրոպական ինստիտուտները չեն սահմանափակվում ԵՄ-ին Վրաստանի անդամակցության մերժմամբ, նրանց համար կարեւոր է առավելագույնս վնասել եւ քաղաքականապես «թեքել» անդրկովկասյան հանրպետությունը, դրա համար Եվրոպայի խորհրդարանը ձգտում է պատժամիջոցներ կիրառել, որպեսզի բացասական ազդեցություն ունենա Վրաստանի տնտեսության վրա, բազմաստիճան խնդիրներ ստեղծի բանկային համակարգի համար: Բրյուսելում կարեւոր են ոչ արեւմտյան առանցքային քաղաքական գործիչների դեմ խիստ սահմանափակումները, ինչն էլ կատարվել է։ Անհնար է պատկերացնել, որ ՇՀԿ-ն եւ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նման բան ձեռնարկեն որեւէ երկրի նկատմամբ։
Ինչպես կդասավորվի Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը
Դատելով ընդունված փաստաթղթից՝ կովկասյան երկրի ճանապարհը դեպի ԵՄ դժվար թե դառնա անախորժություն։ Եվրախորհրդարանի բանաձեւը նման է Վրաստանի քաղաքական կառուցվածքի քրեստոմատիայի։ Կովկասյան մտածելակերպ ունեցող հանրապետությանն առաջարկվում է կատարել Եվրախորհրդարանի բանաձեւի յուրաքանչյուր կետ, եթե վրացական հասարակությունը ցանկանում է միանալ ժողովրդավարության եվրոպական նորմերին եւ ԵՄ քաղաքական առաջնահերթություններին:
Վարչապետ Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր՝ երկիրը մինչեւ 2028 թ-ի վերջը չի վերսկսի ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները եւ օրակարգում չի դնի ԵՄ-ի հետ բանակցւթյունների բացման հարցը: Նրա խոսքով՝ Վրաստանը մինչեւ 2028 թ-ի վերջը հրաժարվել է Եվրամիության կողմից բյուջետային բոլոր դրամաշնորհներից, նրա ելույթի այդ հատվածը Թբիլիսիի փողոցներում հանրահավաքներ եւ անկարգություններ է հրահրել։ Ընդդիմադիր ուժերը, որոնք ֆինանսապես կախված են Վրաստանի արտաքին կուրատորներից, կողմ են եվրաինտեգրմանը։
Եվրախորհրդարանի բանաձեւն արձանագրել է Վրաստանին SWIFT համակարգից անջատելու եւ/կամ ոլորտային պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Եվրամիության առաջարկը: Նման միջոցառումների նպատակն է փակել ֆինանսական հոսքերը, որոնք, եվրախորհրդարանականների կարծիքով, սնուցում են «իշխող «Վրացական երազանք» կուսակցության ռեժիմը։ newsgeorgia.ge-ն գրում է վարչապետ Իրակլի Կոբախիձեն բանաձեւը բացարձակ ամոթալի է անվանել։ «Վրացական երազանքը» խոսում է եվրոպական բյուրոկրատիայի կողմից շանտաժի մասին՝ վստահեցնելով, որ դրա հետեւում կանգնած է ինչ-որ «գլոբալ պատերազմի կուսակցություն»: Իշխող թիմը կարծում է՝ նման գործողությունները ծառայում են այն բանին, որպեսզի իշխանության բերեն ընդդիմությանը եւ Վրաստանում բացեն ուկրաինա-ռուսական պատերազմի «երկրորդ ճակատը»։
Եվրախորհրդարանը պահանջում է անհապաղ եւ նպատակային անհատական պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում 153-րդ տեղը զբաղեցնող Բիձինա Իվանիշվիլիի, նրա ընտանիքի անդամների եւ նրա ընկերությունների դեմ եւ կոչ է անում ԵՄ-ին, համագործակցլով այլ իրավասությունների, մասնավորապես՝ Միացյալ Թագավորության հետ, սառեցնել նրա ֆինանսական ակտիվները: Բանաձեւին կողմ է քվեարկել 490 եվրապտգամավոր, դեմ՝ 147, ձեռնպահ՝ 49: Ընդհանուր առմամբ՝ նիստին մասնակցել են 686 եվրախորհրդանականներ։
Բացի այդ, բանաձեւը կոչ է անում Հունգարիայի եւ Սլովակիայի կառավարություններին «անկեղծ համագործակցության սկզբունքի, որը պահանջում է անդամ պետություններից զերծ մնալ ցանկացած միջոցառումներից, որոնք կարող են վտանգել Եվրոպական Միության (ԵՄ) նպատակների իրագործումը»։ Իսկ Վրաստանի իշխանությունները խորհուրդ են տալիս նոր խորհրդրանական ընտրություններ նշանակել անկախ միջազգային եւ տեղական հսկողության ներքո, Եվրահանձնաժողովին (ԵՀ)՝ վերանայել ԵՄ քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ, ներառյալ ԵՄ - ի եւ Վրաստանի միջեւ ասոցացման համաձայնագրի իրականացման մոնիտորինգը: Արդյո՞ք ազատ Վրաստանին պետք են հովանավորներ՝ ի դեմս պատվիրատուի՝ Եվրախորհրդարանի եւ Եվրամիության։
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի