|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հետաքրքիր փաստ Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանից: Պարզվում է, որ հիմնադրամի կարգավիճակ ունեցող մանկավարժական համալսարանի հաստիքացուցակը ստորագրում է ռեկտոր Սրբուհի Գևորգյանը:
Ըստ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի հաստիքացուցակը հաստատում է հոգաբարձուների խորհուրդը: Իսկ մանկավարժականի հոգաբարձուների խորհրդի նախագահը համատեղությամբ ԿԳՄՍ նախարար աշխատող Ժաննա Անդրեասյանն է:
Ստացվում է՝ տիկին Ժաննան չի կատարում իրեն օրենքով վերապահված լիազորությունները, իսկ ռեկտորի կողմից հաստատված հաստիքացուցակն ապօրինի է ու առ ոչինչ:
Նման կերպ էլ Ժաննա Շինարարը ակադեմիական քաղաք է 《կառուցում》: Իսկ քանի որ ամուսին Պետրոս Ղազարյանն էլ իրեն ու շեֆին դուր չեկած լրատվամիջոցներից շատ է սիրում մեջբերումներ անել ու մեղադրել, հուսով ենք, մի օր էլ կնոջը կհրավիրի տաղավար ու այս ու տասնյակ այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կպահանջի հանրային կերպով։
Հ.գ. Նիկոլ Փաշինյա'ն, հետևորդներիդ ասելիք չունե՞ս: