|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
«Տոնացույց» ժողովրդական թատրոնը 2012-ի դեկտեմբերին մասնակցել է Չեխիայում կայացած միջազգային փառատոնին, որը նվիրված է եղել Սուրբ Ծննդյան ավանդություններին:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Չեխիա մեկնել են 11 հոգով եւ այնտեղ մնացել 4 օր:
«Բոլորը զարմացել էին, որ հայերը նման գեղեցիկ ավանդություններ ու ավետիսներ ունեն»,- ասաց Բաղրամյանը` հավելելով, որ դրսում մեր մշակույթը շատ է գնահատվում. «Որքան անխառն է մշակույթդ, այնքան ավելի շատ են տեղ տալիս»:
Նա տեղեկացրեց նաեւ, որ «Տոնացույցը» հիմնադրվել է 2005-ին Աշտարակում, թատրոնը գործում է Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում: