|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի դեսպանին՝ բողոքի նոտա փոխանցելու համար՝ Թեհրանի կողմից Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության նկատմամբ արձագանքի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։
«Արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի դեսպան Ռեզա Ամիրիին՝ խիստ բողոքի նոտա փոխանցելու համար։
Դեսպանին տեղեկացվել է, որ ԱՄԷ-ն դատապարտում է Իրանի ահաբեկչական հարձակումները ամենախիստ ձևով։
ԱՄԷ տարածքում հարվածները համարվում են երկրի ինքնիշխանության և ազգային անվտանգության կոպիտ խախտում», - ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։