|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերը հայտարարել է, որ Վիեննայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Գրոզովին հրավիրել է ԱԳՆ՝ Մոսկվայի գործողությունների կապակցությամբ բողոք հայտնելու համար։
«Ես Վիեննայում Ռուսաստանի դեսպանին հրավիրել եմ՝ հստակորեն արտահայտելու մեր բողոքը ռուսական էսկալացիայի դեմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է նա X սոցիալական հարթակում։
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ մայիսի 29-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի գիշերային հարձակման ընթացքում անօդաչու թռչող սարք է ընկել Ռումինիայի Գալացի քաղաքի 10-հարկանի բնակելի շենքի տանիքին։ Դեպքի հետևանքով հրդեհ է բռնկվել, երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել, իսկ բնակիչները տարհանվել են։