|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Ճապոնիայի արտգործնախարար Տակեակի Մացումոտոն Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովի` Հարավային Կուրիլներ այցելության կապակցությամբ բողոքի նոտա է հղել Տոկիոյում ՌԴ դեսպանին, որն այդ նպատակով կանչվել է նախարարություն:
«Դա վիրավորում է մեր ժողովրդի զգացմունքները եւ հիասթափություն է առաջացնում»,- ասել է նախարարը:
Կիրակի օրը Իվանովն այցելել է Կուրիլյան կղզիներ` այդ տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման դաշնային նպատակային ծրագրի իրականցման աշխատանքներին հետեւելու: Այցին մասնակցել են տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, տնտեսական զարգացման նախարար Էլվիրա Նաբիուլլինան, բնական պաշարների նախարար Յուրի Տրուտնեւը, տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինը, Սախալինի նահանգապետ Ալեքսանդր Խորոշավինը:
Ճապոնիայի կառավարությունը շատ կտրուկ է արձագանքում ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների` Հարավային Կուրիլներ յուրաքանչյուր այցին: Ճապոնացիները, որոնք կղզիները համարում են իրենց հյուսիսային տարածքներ, պնդում են, որ այցերը վատթարացնում է կղզիների պատկանելության հարցի վերաբերյալ բանակցությունները: