|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Ինչպես հաղորդում է ադրբեջանական minval.az-ը, պաշտոնական Բաքուն Մոսկվայում իր դեսպանատան միջոցով ՌԴ ԱԳՆ-ին բողոքի նոտա է փոխանցել` արտահայտելով իր մտահոգությունները Հայաստանում կայացած ռուս-հայկական «Լազարևյան» ակումբի նիստի կապակցությամբ, որտեղ ռուս պաշտոնատար անձինք որոշակի հայտարարություններ են հչեցրել: Ըստ Բաքվի, այդ հայտարարությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ ԼՂ հարցի կարգավորման գործում:
Հայտարարության մեջ ասվում է, որ հանրային «Լազարյան ակումբի» կազմակերպիչներից և նախաձեռնողներից է ՌԴ Պետդումայի Եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: Բացի այդ, ակումբի նիստին մասնակցել են ներկայացուցիչներ Արցախից, ինչը հարուցել է Բաքվի դժգոհությունը: