Միասին կարող ենք
կարևոր
796 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-07 22:27
Հասարակություն

Նա տեսավ Արցախի անկումը, իսկ դավաճանությունից ավելի ծանր բան չի կարող լինել. «Լազարևյան ակումբը»՝ Զորի Բալայանի մահվան կապակցությամբ

Նա տեսավ Արցախի անկումը, իսկ դավաճանությունից ավելի ծանր բան չի կարող լինել. «Լազարևյան ակումբը»՝ Զորի Բալայանի մահվան կապակցությամբ

Միջազգային ռուս-հայկական «Լազարևյան ակումբը» խորին ցավակցություն է հայտնել Արցախյան շարժման ակունքներում կանգնած մտավորական, գրող, հասարակական գործիչ, «Լազարևյան ակումբի» խորհրդի անդամ Զորի Բալայանի մահվան կապակցությամբ.

«Մենք ծանր կորուստ ենք կրել։ Մեզնից հեռացավ մեր ավագ ընկերը, Հայաստանի և Արցախի լավագույն զավակներից մեկը, Ղարաբաղյան շարժման ձայնը, Ռուսաստանի անկեղծ բարեկամը, ճանապարհորդն ու գրողը, ով կանգնած էր նաև Միջազգային ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» ստեղծման ակունքներում։

Զորի Բալայանը կմնա մեր սրտերում և հիշողության մեջ որպես վառ, խիզախ և համոզմունքներով մարդ, ով ամբողջ հոգով ցավում էր հայրենիքի ճակատագրի համար։ Իր ողջ կյանքի ընթացքում նա պայքարել է հայ ժողովրդի պատվի և ազատության համար, պաշտպանել է նրա իրավունքները։

Նա սիրում էր Հայաստանը և սիրում էր Ռուսաստանը։

Ծանր է գիտակցելը, որ Զորի Բալայանի կյանքի վերջին շրջանը մթագնվեց հայ բնակչության արտագաղթով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի Հանրապետության անկմամբ։ Զորի Բալայանի համար դավաճանությունից ավելի ծանր բան չէր կարող լինել, և նա դա տեսավ, սակայն արդեն չկարողացավ կանխել։ Ինչպես և մենք՝ մինչ այժմ։

Սակայն Զորի Բալայանի պատգամը՝ «Երբեք չհանձնվել», կշարունակի հնչել հայ ժողովրդի և Հայաստանի բարեկամների սրտերում։

Հիշատակդ վառ, թանկագին Զորի Հայկի»։