|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի կարծիքով` Զորի Բալայանը Պուտինին ուղղված նամակում փաստում է ողջ պատմական իրողությունը. ի դեմս ՌԴ նախագահի` ներկայացնում այժմ գոյություն ունեցող իրավիճակը:
«Ինքը լավ հրապարակախոս է, նաև` խորը պատմություն իմացող, հայրենիքի պահանջը հասկացող մարդ , ճիշտ չէ նրան մեղադրել նրա համար, թե իբր ազգային ինքնորոշման դեմ է գործում»,-ասաց նա և խորհուրդ տվեց ևս մեկ անգամ ընթերցել նամակը, որպեսզի ճիշտ հասկանանք դրա բովանդակությունը:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե Բալայանի նամակին որևէ արձագանք չի՞ նախատեսվում, Մինասյանը պատասխանեց.
«Դժվարանում եմ ասել, թե Պուտինի ո՞ր գլխավոր խորհրդականն է ընթերցել և զեկուցել նրան, սակայն նամակի պատասխանով կարող ենք ասել, որ այն Պուտինի կողմից ընդունվել է ի գիտություն. ում որ պետք է` հասցեատերերը ստացել են»:
Ըստ նրա` կարող էր նաև արձագանք չլինել, սակայն կարևորն այն է, որ այդ պատմական իրողությունն ընդունվեց ի գիտություն :