Միասին կարող ենք
կարևոր
2647 դիտում, 5 ժամ առաջ - 2026-04-05 13:50
Հասարակություն

Զորի Բալայանն Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր. Սեյրան Օհանյանի ցավակցությունը՝ Բալայանի ընտանիքին

Զորի Բալայանն Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր. Սեյրան Օհանյանի ցավակցությունը՝ Բալայանի ընտանիքին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օահանյանը Զորի Բալայանի մահվան կապակցությամբ գրել է։

«Հիսուսի Հարության սրբագույն տոնը միավորում է բոլորիս։

Այսօր Զորի Բալայանը նույնպես միավորեց հայ ազգի աշխարհասփյուռ զավակներին. հրաժեշտ տալով երկրային կյանքին հենց այսօր՝ նա կարծես ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մահից հետո կա՛ Հարություն, և ուրեմն, նույնիսկ ծանրագույն պարտությունից հետո կարո՛ղ է լինել հաղթանակ։

Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ, ով կանգնեց ազատագրական պայքարի ակունքներում և իր հավատի, կամքի բացառիկ ուժով իր շուրջն էր համախմբում բոլորին։ Նրան «Կամիսար» էին անվանում, իսկ ես բացում էի այդ կոչման խորհուրդը՝ «Կա մի սար», որի բարձունքին դեռ հասնել է պետք։

Խորապես ցավում եմ իմ մարտական, գաղափարական լավագույն ընկերոջ, մեծանուն հայի մահվան կապակցությամբ։

Եվ զորակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին»։