|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այսօր ընդունել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովին: Ադրբեջանի ԱԳ նախարարը նախ նշել է, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները ստրատեգիական բնույթ են կրում` ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դերը` ԼՂ կարգավորման հարցում: Նա բողոք է հայտնել, որ ՌԴ պաշտոնատար անձինք մասնակցել են ռուս-հայկական «Լազարյան» ակումբի նիստի աշխատանքներին, քանի որ դրան մասնակցել է նաև արցախցի պատգամավոր: Ըստ Մամեդյարովի, նման բնույթի իրադարձությունները կարող են վնասել ռուս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունները: