|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցի ժամանակ ադրբեջանցի լրագրողը դիտարկում է արել, որ ԵԱՀԿ համանախագահ երկրի մայրաքաղաք Մոսկվայում մարտի 5-6-ը կանցկացվի «Լազարյան ակումբ»-ի 2-րդ նիստը, որի նախաձեռնողն է ՌԴ Պետդումայի` ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Զատուլինը, կմասնակցեն նաև Արցախի ներկայացուցիչները, ինչպե՞ս կարող է ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել այդ փաստը:
Զախարովան պատասխանել է, որ պետք չէ մեկը կապել մյուսի հետ, այո, ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է և կատարում է իր պարտավորությունները, և Մոսկվայում ամեն օր անցկացվում են հարյուրավոր ֆորումներ` տարբեր թեմաներով, որոնք կազմակերպում են քաղաքացիական հասարակություններ, ոչ կառավարական կազմակերպություններ:
«Եթե դուք տեղեկություն ունեք, որ դրան մասնակցում են պաշտոնական անձինք, փոխանցեք ինձ այդ տեղեկություն, և ես կմեկնաբանեմ դա»,- ասել է նա: